ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս Պետրոսյան ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետ Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերում Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամ Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունը Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան 

Պետություն-բիզնես հարաբերություններում հետաքրքիր հեռանկարներ են բացվում

Հայաստան

«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողությանը Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, երևում է, լրջորեն փոթորկել է սոցիալական ցանցերի և լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչների հոգին։ Չնայած այդ միջոցառումից արդեն մի քանի օր է անցել՝ միևնույն է, համացանցում չեն դադարում քննարկումներն այն մասին, թե ինչու էր Ծառուկյանը եկել այնտեղ, ինչու էր երկրի ղեկավարն այդքան ջերմ ողջունել նրան, ինչու գործարարներները չէին դժգոհում երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից և այլն, և այլն։

Իհարկե ցավալի է, որ մեր երկրում մինչ այժմ նման հարցերի պատասխաններն ինքնաբերաբար ենթադրվող և հասկանալի չեն հասարակական շրջանակների համար։ Այն էլ՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների համար, որոնք, թվում է, գործի բերումով պետք է որ ավելի բանիմաց լինեին։ Բայց արի ու տես, որ 21-րդ դարում կապիտալիստական զարգացման ուղին բռնած երկրում հանրային խոսքով հանդես եկող շատ մարդկանց դատողություններն ու հարցադրումները կառուցված են ոչ թե օբյեկտիվ իրականության ընկալման, այլ մանիպուլացիոն՝ ըստ էության բամբասանքի մակարդակի իջեցված ենթադրությունների կամ էլ պարզունակ շահարկումների փորձի հիման վրա։ Հիշատակված քննարկումներին և բարձրացված հարցերին կարելի էր նաև չանդրադառնալ, բայց սոցիալական պատասխանատվության զգացողությունը թույլ չի տալիս անտարբեր մնալ մարդկանց չիմացությանը։ Համենայն դեպս՝ լիահույս եմ, որ նման հարց տվողներն անկեղծորեն ուզում են նաև պատասխաններ ստանալ ու նոր գիտելիքներ կուտակել։ Ուստի, պարտքս եմ համարում որոշ դիտարկումներ ներկայացնել մեր հետաքրքրասեր գրչակներին։

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները հետաքրքիր ազդեցություն են ունենում նաև բիզնեսի վրա։ Այն փաստը, որ Երևանում և նրա շրջակայքում հաջող գործում են առևտրի խոշոր կենտրոններ, վկայում է այն մասին, որ հայկական գործարար հանրությունը նոր հնարավորություններ է տեսնում այս ոլորտում և փորձում է զարգացնել բիզնեսի այս ուղղությունը։ Հայաստանում գործող մոլերի բացարձակ մեծամասնությունը, բացի նրանից որ աշխատատեղ է ապահովում երկրի հազարավոր քաղաքացիների համար, նաև պրոֆիցիտով աշխատող բիզնես է։ Բայց առավել ուրախալին այն փաստն է, որ նման կենտրոններում առևտրի կազմակերպման գործընթացում ներգրավված գործարարներն ընտրել են ոչ թե մրցակցության, այլ փոխադարձ օգտակար լինելու ուղին։ Համագործակցությունն այս ոլորտում մի կողմից նպաստում է գործի էլ ավելի արդյունավետ ընթացքին, մյուս կողմից՝ մեծացնում բիզնեսի սոցիալական ուղղվածության հնարավորությունը։ Հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից հիմնադրված «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացմանը ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը, որը մոտ մեկ տարի առաջ Երևան֊Սևան մայրուղու սկզբնամասում հիմնել էր «Առինջ Մոլ» մեծածախ առևտրի կենտրոնը։

Որքան էլ քննադատները դժգոհեն Հայաստանում առևտրի կենտրոններ բացելու գործարարների որոշումներից, փաստը մնում է այն, որ առևտրի կենտրոններն այսօր եկամուտ են ապահովում երկրի բազում քաղաքացիների համար։ Բացի այդ, նման ենթակառուցվածքների առկայությունը կարող է նպաստել նաև Հայաստանը տարածաշրջանային առևտրի կենտրոնի վերածելուն։ Իհարկե, դրա համար այլ նախապայմաններ էլ են անհրաժեշտ, օրինակ՝ բաց ճանապարհներ կամ անվտանգության ավելի մեծ երաշխիքներ, բայց անգամ առանց դրա, Հայաստանը նման մեծ պոտենցիալ ունի։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը Ռվրասիական Տնտեսական Միության անդամ լինելուց բացի առևտրային բավական լուրջ պայմանավորվածություն ունի նաև Եվրոպայի հետ։ Եվ այն փաստ, որ Հայաստանի առաջատար գործարարները, ինչպիսիք են, օրինակ, Գագիկ Ծառուկյանը կամ Խաչատուր Սուքիասյանը, նման կարևոր ոլորտում օգնության ձեռք են մեկնում իշխանություներին, պետք է միայն ուրախացնի երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին։

Բիզնեսում ընդդիմություն չկա։ Ահա այն գաղափարը, որը այդպես էլ չեն ուզում հասկանալ նույն այն մարդիկ, ովքեր օր ու գիշեր բողոքում են երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից։ Այն փաստը, որ «Ռոսիա Մոլ»-ը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի քաղաքական իշխանություններին ու գործարար աշխարհի առաջատարներին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, խոսում է այն մասին, որ համագործակցության նոր մշակույթ է ձևավորվում և այն ուղղված է բացառապես ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը։

Բայց, ինչպես հայտնի է, ցանկացած լավ գործ ունենում է իր քննադատներին։ Իհարկե, վերոնշյալ գրչակները կարող են ամենատարբեր դատողություններով հանդես գալ, փորձելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ ձևանալ, բայց փաստը մնում է այն, որ Ծառուկյանի գործունեությունն այսօր ոչ այլ ինչ է, քան տարիներ առաջ ցանած սերմերի հոգատար խնամք։ Դա այն անհրաժեշտ նախապայմանն է, որը մոտ ապագայում բարեկեցության պտուղներ կբերի ոչ միայն նրա բիզնեսներում ներգրավված քաղաքացիներին, այլև ընդհանրապես երկրի տնտեսական զարգացմանը։

Վահան ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի
Ամենադիտված