Նոր Ընտրական օրենսգիրքը հետընթաց է և իշխանությունը վերարտադրելու տեխնիկա. Մարտիրոսյան
Քաղաքական
Ներկայացված նոր Ընտրական օրենսգիրքը հետքայլ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ իրենք ներկայացրել են, թե ինչպիսին պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը, սակայն այս նախագիծը բացարձակ ճիշտ մոտեցում չէ:
«Այնտեղ մի շարք կետեր կան։ Օրինակ՝ ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը։ Պետք է ազգային փոքրամասնություններին տրվի այդ իրավունքը, և համայնքն ընտրի, թե ում է ներկայացնում, ոչ թե կուսակցություններին պարտադրվեն: Այսօր Հայաստանում հայերը խիզախություն չեն ունենում մտնել ընդդիմադիր կուսակցության շարքեր, ուր մնաց ազգային փոքրամասնությունները: Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է: Ընտրական օրենսգիրքը բացասական է, դրա համար բացասական ընդունվեց։ Ընտրություներին քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը ևս ներառված չէր»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս համոզված է՝ սա իշխանության և ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրելու տեխնիկատակտիկական ծրագիր է։ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք միջազգային գործընկերների հետ են աշխատում, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, իշխանություններից այլևս որևէ կոնստրուկտիվ մոտեցման հույս չկա։ «Եթե կոնստրուկտիվ մոտեցում ցանկանային ցուցաբերել, այսպիսի խայտառակ Ընտրական օրենսգիրք չէին հրապարակի: Սա հետընթաց է, նույնիսկ նախորդի կրկնությունը չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը