Արդյունքը գալիս է՝ շնորհիվ տղաների տաղանդի. Թոմաս Տուխելը՝ «Տոտենհեմի» դեմ խաղի մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղին և նշել, որ անհամբերությամբ է սպասում հանդիպմանը:
«Թիմը չեմ գլխավորել այն բանի համար, որ ամեն ինչ փոխեմ: Արդյունքը գալիս է՝ շնորհիվ տղաների տաղանդի, ովքեր նոր բարձունքների են հասնում: Հետաքրքիր կլինի նայել, թե թիմերից որին կհաջողվի իր խաղաոճը թելադրել: Ենթադրում եմ, որ խաղը լարված է լինելու և բարձր տեմպով է ընթանալու: Անհամբերությամբ ենք խաղին սպասում, քանի որ երկու թիմերն էլ հարուստ ավանդույթներ ունեն»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու