Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
Հայաստան
ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում մարտի 11-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՀԱՊԿ ԽՎ կանոնադրության համաձայն՝ նիստի և դրա հետ կապված մյուս միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը