Ամբողջ կյանքում ուժային կառույցներում աշխատածը՝ Արաբկիրի թաղապետ
Քաղաքական
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացվեց նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Արաբկիրի նոր թաղապետը, կարելի է ասել, իր աշխատանքային գործունեությունը ծավալել է բացառապես ուժային կառույցներում։
Մասնավորապես՝ նա աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում։
Վարդանյանը ոստիկանության գնդապետի կոչում ունի, ինչպես նաև Պետական ծառայության առաջին դասի խորհրդականի կոչում։ Վարդանյանը նախկինում եղել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը։
Մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին։
Հավելենք, որ Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը ՀՅԴ-ին տրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում՝ չնայած Վարդանյանը կուսակցական չէ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը