Կտորի թելով կարված փորեր, թարախի մեջ կորած ներքին օրգաններ. «Դինգո թիմն» ահազանգում է
Հասարակություն
«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց է թողնվել ամլացված 40 թափառող շուն։
Այս հայտարարությանն ի պատասխան՝ «Դինգո թիմը» տեղեկացնում է, որ բռնել է այդ շներից 5-ին, որոնք գտնվել են ահավոր վատ վիճակում։
«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունն սկսել է բաց թողնել «ստերջացված» շներ, դեղին վզկապներով: Մեզ հաջողվեց բռնել այդ «ստերջացված» շներից 5-ին: Թե ինչ են անում այդ շների հետ նրանք իրականում, դա բառերով նկարագրելու չէ։ Հրավիրում ենք մասնակցելու այդ շների բժշկական ԲԱՑ ԶՆՆՄԱՆԸ։ Եկեք, ձեր աչքով տեսեք ամեն ինչ, նկարահանեք և լուսաբանեք այդ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կտորի թելով կարված փորերը, ամբողջությամբ թարախի մեջ կորած ներքին օրգանները:
Հրավիրում ենք նաև Յունիգրաֆի ՂԱՍԱԲ անասնաբույժ Արթուրին, որ մի լավ թքենք երեսին»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը