Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիային»` հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար
Սպորտ
«Դորտմունդի Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար:
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Շնորհակալություն «Բորուսիային»՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար»:
ՊՐՈ արտոնագրերի դասընթացի մասնակից հայ մարզիչների պատվիրակությունը Դորտմունդում ծանոթացել է տեղի «Բորուսիա» ակումբի ենթակառուցվածքներին: Հայ մարզիչները հանդիպում են ունեցել նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ և նրան նվիրել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու