ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի վերադարձի հարց չկա. Վահե Էնֆիաջյան
Քաղաքական
Վերջին շրջանում ԲՀԿ-ում խմորումները հասան նրան, որ կուսակցությունը լքելու որոշում կայացրեց պատգամավոր Վահան Բաբայանը: Խոսակցություններ կան, որ հեռանալու մասին է մտմտում նաև մեկ այլ Միքայել Մելքումյանը։
Այսօր մամուլում տարածվեց տեղեկություն, որ հեռացումներին զուգահեռ՝ կան նաև ԲՀԿ վերադառնալ ցանկացողներ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հարցրեց, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը հատկապես նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերադարձը ԲՀԿ, պատասխանեց. «Ներկայումս ԲՀԿ-ն գործում է իր աշխատանքային օրակարգով, որի առանցքում է ԸՕ-ի նախագծի վերաբերյալ սեփական առաջարկների մշակումը:
Ճիշտ եմ համարում, որ Ձեր հարցն ուղղեք վերոնշյալ անձանց, քանի որ նրանք են հարցերի իրական հասցեատերերն ու կարող են լավագույնս պատասխանել Ձեր հարցերին»:
Ասաց նաև, որ ներկայումս ԲՀԿ-ի օրակարգում չկա նման հարց, իսկ լինելուն պես այն կքննարկվի և համապատասխան ընթացակարգով կտեղեկացվի և՛ լրագրողներին, և՛ հանրությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը