Շատ աշխատասեր թիմ ունեմ, գոհ եմ խաղից. Տուխել
Սպորտ
Շատ գոհ եմ այս խաղից: Այս մասին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո նշել է Թոմաս Տուխելը:
«Մենք վստահ էինք խաղում, կարողացանք պահպանել մեր տարածությունը: Շատ գոհ եմ խաղից: Շատ աշխատասեր թիմ ունեմ: Կարողացանք հարմարվել մրցակցին և ստիպել նրանց չարչարվել: Գոհ եմ, որ կարողացանք վերահսկել խաղը: Նույն կերպ պետք է խաղանք նաև Լոնդոնում: Կրկին բարդ հանդիպում է լինելու»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու