ԿԳ նախարարը՝ բիզնեսմեն եղբոր և բուհը «երիտդաշնակցականացնելու» մասին
Հասարակություն
ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հերքում է այն տեղեկությունները, թե ինքն ու իր ընտանիքը որևէ կապ ունեն «Ինտեր լոտո» ՍՊԸ-ի հետ
Դիտարկմանը, թե այն պատկանում է իր եղբորը, խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել իր եղբորը՝ միաժամանակ հայտարարելով, որ իր եղբայրը բիզնեսով է զբաղվում:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այն հարցին, թե բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչները ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ են, արդյո՞ք հնարավոր է նրանք առաջիկայում փոխարինվեն «երիտդաշնակցականներով», նախարարը պատասխանեց, թե այս «հարցը կապված է համալսարանական ինքնավարության հետ»:
«Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ստեղծվի մի խորհուրդ, որն իրենց կրթական առօրյայի հետ կապ չունի, ուրեմն իրենք չեն պատկերացնում՝ որտեղ են և ինչի համար: Համալսարանն ինքը պետք է ասի՝ ինչպես ձևավորել ուսխորհուրդ, որը բացառապես կհետաքրքրվի համալսարանի խնդիրներով և, իհարկե, ազգի հիմնախնդիրներով»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը