Կործանարար «շոկոլադ»-ներ և գաղտնի փականով դանակ է հայտնաբերվել «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայից
Այլ
Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Կ.-ին' «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևորներ' 1996 թ. ծնված Էրիկ Բ.-ին, 1988 թ. ծնված Կարեն Ռ.-ին, 1990 թ. ծնված Հայկ Գ.-ին և 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ին' «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, ու նրա ուղևոր, 1988 թ. ծնված Պարգև Մ.-ին:
Խուզարկությամբ Կարեն Ռ.-ի մոտից հայտնաբերվել է 8,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Հայկ Գ.-ն ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 2 փաթեթ' շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, իսկ Հակոբ Խ.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 19 փաթեթ' շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սերոբից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը