Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը 

«Բարգավաճ Հայաստան»-ի մշուշոտ ապագան

Քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի, կուսակցության ներսում տիրող խմորումների, ներկայի և ապագայի մասին MediaMall.am-ը զրուցել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հետ:

-Երբ առանձին կուսակցականներ դուրս են գալիս կուսակցությունից, կուսակցության համար առաջին արդարացումը , այսպես կոչված, ինքնամաքրումն է դառնում. ինչպե՞ս եք ընդունում այդ հիմնավորումը:

Թերևս, անվիճելի է, որ կուսակցությունները նույնպես կենդանի օրգանիզմ են և ժամանակի հոսքին զուգահեռ պետք է դրսևորեն հասունության, ինքնամաքրման ու զարգացման միտումներ: Եթե այդ միտումները թույլ են կամ չեն նկատվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Անշուշտ, եթե կուսակցությունը լքում են հատուկենտ ամբիցիոզ, անկառավարելի կամ ինքնասիրահարված անդամներ, կամ` անպտուղ շառլատաններ, կարելի է մխիթարվել ինքնամաքրման դեղատոմսով: Այլ է վիճակը, երբ կուսակցությունը կանգնում է զանգվածային անդամալքման եզրին, առավել ևս, երբ կուսակցությունց հրաժարվում են այդ կուսակցության հենասյուները կամ այն կուսակցականները, ովքեր ժամանակին իրենց անձնական հեղինակությամբ պատվել են այդ կուսակցությանը, ջանք ու եռանդ չեն խնայել նրա բարգավաճման գործում: Այդ դեպքում, հարց է առաջանում` ո՞վ է ումից մաքրվում` կուսակցությունն իր անդամի՞ց, թե՞ կուսակցականն իր քաղաքական խարանից:

-Դուք և մի շարք ԲՀԿ-ականներ տարբեր առիթներով բարձրաձայնել եք Ձեր և կուսակցության ղեկավարի կարծիքների տարբերության մասին, հատկապես` կոալիցիա մտնել-չմտնելու հարցի շուրջ: Պնդո՞ւմ եք Ձեր կարծիքը...

-Գիտեք, խնդիրը կոալիցիա մտնել-չմտնելը չէ: Դա, կարելի է ասել` արդեն երկրորդական հարց է: Այո, ես պնդում եմ իմ կարծիքը, որ ստեղծված իրադրության և ԲՀԿ նախկին քայլերի լույսի ներքո, առավել տրամաբանական ու հասկանալի կլիներ կոալիցիա մտնելը և ստանձնած պարտավորություններն ու պատասխանատվությունը կիսելը: Շատ քչերին է հասկանալի, բյուջեին կողմ քվեարկելուց, իշխող կուսակցության ելույթներին ծափահարելուց ու սահմանադրական փոփոխությունների գործին անմնացորդ լծվելուց հետո, հանկարծ ընդդիմադիրի դիմակ հագնելն ու ընդդիմություն խաղալը: Բայց չէի ցանկանա կոալիցիա մտնել-չմտնելը դարձնել հարցերի հարց, ու տվայտվել այդ գլուխկոտրուկով: Իրականում, կան ավելի գլոբալ ներկուսակցական խնդիրներ, որոնք շուտափույթ չլուծվելու դեպքում ԲՀԿ-ի ապագան դառնում է բավական մշուշոտ: Պարզապես կոալիցիայի թնջուկը մի լրացուցիչ առիթ էր, որպեսզի տեսանելի դառնար ներկուսակցական ճգնաժամը: Այսօր, որոշ կուսակցականներ, իբրև թե ներքին խոհանոցն անձեռնմխելի պահելու նկատառումով, շարունակում են պնդել, թե ներսում ամեն ինչ նորմալ է: Թող այդ հայտարարության հեղինակներն առերեսվեն ճշմարտության հետ, ու իմ խորին համոզմամբ, ամաչելու առիթ կունենան:

Եթե նորմալ է, որ կուսակցության նախագահի ու խոսնակի խոսքերը տառացի հակասում էին իրար, եթե նորմալ է, որ կուսակցության նախագահը կուսակցության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտում է' առանց քաղաքական խորհրդի հետ քննարկելու, եթե նորմալ է, որ կուսակցականների 90 տոկոսը կուսակցության ղեկին հայտնված անձին տեսնում են նույն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ մենք ականատես ենք լինում արեգակի խավարման երևույթին, եթե նորմալ է, որ շատերն ամաչում են երբեմնի բարձր հեղինակություն ունեցող կուսակցության կրծքանշանը կրելուց (հլը տեսեք քանի պատգամավոր ու ակտիվիստ է հիմա կրում այդ նշանը), եթե նորմալ է, որ շատերն արդեն թաքցնում են իրենց կուսակցական պատկանելությունը, որպեսզի չզրկվեն աշխատանքից ու հանապազօրյա հացից, ուրեմն լրիվ տարբեր են մեր և մեր ընդդիմախոսների պատկերացումները նորմալի ու աննորմալի վերաբերյալ: Դեռ հարց է' ում պահվածքն է ավելի ճիշտ' խնդիրները չտեսնելու տալով դրանք պարտակողի՞, թե՞ խնդիրները տեսնելով ինքնաքննադատաբար գործող կուսակցականների... Ժամանակը ցույց կտա: Ամենաամոթալին այն է, որ կոալիցիային «հետին թվով» դեմ արտահայտվողները, ում վարքը հիշեցնում է աղվեսի ու խաղողի հայտնի առակը, կոալիցիայի կողմնակիցներին մեղադրում են պաշտոնամոլության ու կարիերիզմի մեջ: Անուններ չհոլովեմ, բայց նրանց շարքում կան մարդիկ, ովքեր առանց հանրային ծառայողի վկայականի, նույնն են, ինչ ձուկն առանց ջրի կամ պատարագն` առանց երգեհոնի: Հետո՞, մինչև ե՞րբ և ինչքա՞ն կարելի է նենգափոխել իրականությունը:

-Փաստորեն, Դուք շարունակում եք մնալ այն կուսակցության մեջ, որն իրեն ընդդիմադիր է հռչակել: Ինչքա՞ն եք պատրաստվում երկարաձգել այդ կարգավիճակը:

-Կարծում եմ` ընդդիմադիր հռչակվելը և ընդդիմադիր լինելը բոլորովին տարբեր բաներ են: Ես էլ կարող եմ ինձ հռչակել ջազի արքա, բայց դա ո՞վ կընդունի: Այդ «ընդդիմադիրներից» քանի՞սն են հրապարակայնորեն ընդդիմացել կարևոր պահերին, քանի՞սն են բացահայտ դեմ արտահայտվել իշխանական կարևոր պրոյեկտներին, քանի՞սն են դեմ քվեարկել ԱԺ-ի կողմից պաշտոնում նշանակվող' իշխանության թեկնածուներին: Հո ասելով չէ...

Այնպես չէ, որ ես ծափահարում եմ ներկա կառավարության գործունեության արդյունքներին: Ինքս էլ հաճախ եմ հրապարակայվ դեմ արտահայտվել կառավարության շատ նախաձեռնություններին, առանձին պաշտոնյաների բիրտ ու հակահասարարական վարքին, օրենքների և այլ նորմատիվ ակտերի թերի ու բաց կողմերին, գառան դիմակով շրջող` գայլի ախորժակով պաշտոնյաներին ու կարիքավորների հացը խլած կեղծ բարեպաշտներին: Քննադատել եմ բացեիբաց, անթաքույց ու չեմ մանևրել իմ խոսքերի մեջ: Դե թող անվանական կարգով առանձին-առանձին հայտարարեն, թե ովքեր են այդ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը, նրա վարած քաղաքականությանը: Լավագույն դեպքում այդպես կվարվեն մեկը կամ երկուսը: Ես միայն մեկ դեպքում կհավատամ այդ հեքիաթին, երբ բոլոր կուսակցական պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները (քանի որ, ինչպես մեր կուսակցապետն է ասում` այդ քանակով իրենք ի զորու չեն եղանակ փոխել Ազգային ժողովում) ու իրենց ընդդիմադիր պայքարը շարունակեն` առանց պետական բյուջեի հաշվին արտասահմաններում անհոգ շրջագայելու, առանց դիմադիր «բանակի» զինվորների հետ օտար ափերում գրկախառն ու ժպտադեմ թռչկոտելու, առանց պետական պաշտոնյաների փափկասուն երեխաներին ծառայությունից ազատելու կամ այլ կերպ` տաք անկյուններում խցկելու խնդրանքներ հղելու, առանց ճոխ սեղաններին բարձրաստիճան իշխանավորներին քծնախառն կենացներ ու գովեստներ ձոնելու: Թող մի պահ վեր կանգնեն ինքնապաշտպանության բնազդից, համախմբեն առողջ ուժերին ու ինքնուրույն, այլ ոչ թե` հաստիքային կցորդի կարգավիճակով, սեփական գաղափարախոսությամբ ու կայուն մարտավարությամբ շարժվեն դեպի 2017-ը: Այդ ժամանակ միայն նրանք հանրությանը կհամոզեն, որ իրական ընդդիմադիր են: Զգում եք չէ՞, ցավալի է, բայց արդեն անցում կատարեցի հեքիաթի ժանրին:

-Ի վերջո, եթե Աստված ոչ արասցե, կուսակցությունը շարունակեն լքել հայտնի ու վաստակաշատ կուսակցականները, ապա, ի՞նչ հեռանկար եք տեսնում հարազատ կուսակցության համար:

Մենք ենք որոշողը, թե ինչպես ենք ուզում տեսնել կուսակցության ապագան: Եթե այս նույն սկզբունքներով շարունակվի կուսակցության ղեկավարումը, եթե նույն տեմպերով խորանա կուսակցության ղեկավարի ու կուսակցականների միջև առաջացած անջրպետը, եթե կուսակցության որոշումներն ու դիրքորոշումները թխվեն այլ խոհանոցում, եթե տեղերում կուսակցական պատասխանատուները կենտրոնից մատակարարվող սուտ խոստումների պատճառով շարունակեն ամաչել իրենց ընտրազանգվածից, եթե շարունակենք հանդուրժել խոսքի ու գործի միջև ոչ մի ընդհանրություն չապահովող կուսակցապետի նույնաոճ պաշտոնավարոմը, ապա 2017-ից հետո քաղաքական աղբանոցում հայտնվելու հեռանկարը երաշխավորված է: Տեսեք, մի բան չենք նկատում: «Բարգավաճ Հայաստանը» քարոզեց և կողմ քվեարկեց այն Սահմանադրությանը, համաձայն որի, կուսակցությունները նպաստում են հասարակության քաղաքական կամքի ձևավորմանը: Պատկերացնո՞ւմ եք, որքան կարեկցանքի է արժանի այն դյուրահավատ պատանին, ում քաղաքական կամքը ձևավորվի' «Բարգավաճ Հայաստանի» ներկա գործելակերպի օրինակով:

Այսօր կուսակցության նախագահը և նրա համախոհները հայտարարում են, թե «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր կուսակցություն է: Քաղաքագիտության ժամանակակից աղբյուրներում, որքան գիտեմ, «ընդդիմադիր»-ը կուսակցության տիպ չէ (կուսակցությունների տիպաբանության մեջ նման տեսակ առանձնացված չէ): Կուսակցության առաջին դեմքը պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա ու անվանակոչի, թե ինչ տիպի կուսակցություն է ԲՀԿ-ն, որն է նրա գաղափարախոսությունը: Եթե ազնիվ լինենք, ուրեմն պետք է նշենք, որ այսօր ԲՀԿ-ի գաղափարախոսությունը «օրը գիտի», «ոնց կասեն» կամ ասենք` «շառից-փորձանքից հեռու» սկզբունքն է: Կուսակցության ղեկավարը եթերում հանդես է գալիս «գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ» անընդմեջ կատարումով: Գոռալ-ճվալով ու դրանից անմիջապես հետո ժպտալով (հիշեք Աշոտյանի «Եռանկյունին») քաղաքական ուժ չեն ղեկավարում, քաղաքական պայքար չեն մղում:

Ինչևէ, չկա չարիք` առանց բարիքի. «Բարգավաճ Հայաստան»-ից մի բան միայն կմնա անմեռ. եթե գալիք սերունդներին հարկ լինի բացատրել, թե ինչ են նշանակում «քաղաքական» բառին կցվող այնպիսի գոյականներ, ինչպիսիքն են, օրինակ' էֆթանազիան, կուրությունը, անդեմությունը, դիմակը, դիակն ու դիակառքը, ապա դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի. պարզապես հարկավոր կլինի բացել և թերթել «Բարգավաճ Հայաստանի» պատմության վերջին էջերը, աչքի անցկացնել դրանցում նկարագրված տխուր դեպքերն ու այդ դեպքերի մեջ մեղավոր ինքնագոհ դեմքերը...:
Մի հարցնող լինի` բա այդպե՞ս են կառուցում «բարգավաճ երկիր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին
Ամենադիտված