Առյուծի կողմից հոշոտված տղամարդը խմած է եղել. գյուղապետ
Հասարակություն
«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը երեկ հայտարարել էր, թե Գյումրու կենդանաբանական այգուց «Ուրցաձոր» վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծները մարդ են հոշոտել։ Բնապահպանը մտահոգություն էր հայտնել, թե ինչպես է այդ մարդը հայտնվել առյուծների վանդակի մոտ, որ տեղի է ունեցել այդ դժբախտ դեպքը։
Առյուծի կողմից հոշոտվածը Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանն է։ Նույն գյուղի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արտյում Ավետիսյանին վիրահատել են, ինքն էլ անձամբ այցելել է նրան։ «Շատ լուրջ բան չկա։ Պետք չէ ադքան գրել։ Հիմա, մի քիչ էլ խմած է եղել, մոտեցել ու եղել է դեպքը»,- ասաց գյուղապետը։
Նշենք, որ բնապահպան Սիլվա Ադամյանը բարձրաձայնել էր, որ տվյալ տարածքն այնքան դուրս է ուշադրությունից, որ նման բան է տեղի ունենում: Նրա խոսքով՝ մարդիկ չպիտի ներխուժեն կենտրոն' հաշվի առնելով նաև այն փաստը, որ կենտրոնում խեղված կենդանիներ կան։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը