Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերում Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամ Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունը Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը 

Առաջնահերթը մեր կամքն է, Արցախի հարցը լուծելու է արցախցին, ոչ թե ՀԱՊԿ-ի անդամները. Վահան Բադասյան

Քաղաքական

Մարտի 10-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել են տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցը։ Դրանից մեկ օր անց՝ մարտի 11-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: «Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով' երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից»,- հայտարարել էր ՀԱՊԿ նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Այս երկու իրադարձությունների և Արցախի վրա դրանց ազդեցության վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ։

- Պարո՛ն Բադասյան, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կային և արդյոք դրանք արդարացա՞ն։

- Ես առանձնահատուկ սպասելքիներ չունեմ նման հանդիպումներից, որովհետև Ռուսաստանը վերջին 200-250 տարվա մեջ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ մի անգամ բարենսպաստ կամ օգտակար գործողությամբ աչքի չի ընկել։ Հիմա ի՞նչ պետք է անի։ Բոլորին էլ պարզ է, որ Պուտինը ոչ թե հրավիրել է Սերժ Սարգսյանին, այլ կանչել է իր մոտ՝ նոր հանձնարարություն տալու, որը հաստատ ի շահ հայ ժողովրդի չի լինելու։ Այստեղից լավ բան սպասելի չէ։ Այս տարիների փորձը ցույց է տվել, որ հատկապես երրորդ նախագահը գրեթե ամբողջովին հանձնել է Հայաստանի թե՛ ինքնիշխանությունը, թե՛ սկսել է վերջնակետին հասցնել առաջին և երկրորդ նախագահների սկսած գործընթացը՝ հատուկ ստրատեգիական… հանձնման ուղղությամբ։

- Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի արտագնա նիստը, որի ժամանակ ևս անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ինչպե՞ս եք դրան վերաբերում։

- ՀԱՊԿ-ը՝ որպես մարմին, ստեղծվել է, բայց չի կայացել և ոչ մի անգամ չի գործել։ Եթե գործեր, ապա չէին լինի այն երևույթները որոնք եղան, զոհերը, որոնք մենք տվեցինք, փոքրիկ մարտական գործողությունները և այլն։ Այս տեսակետից, ՀԱՊԿ-ի արտագնա նիստից կամ հայտարարությունից առանձնակի բաներ սպասել պետք չէ։ Ես՝ որպես արցախցի, հատուկ կարևորություն չեմ տալիս։ Ես կարևորությունը տալիս եմ մեր երկրի վիճակին, թե այս իրավիճակում ինչ պետք է անենք մենք, Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները։ Այս հարցերում Հայաստանի վիճակն ուղղակիորեն մեծ դեր ունի: Այսօր Հայաստանում վիճակը շատ վատ է։

ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելով՝ մենք կորցրել ենք ահագին բան, շատ արժեքներ, մեկ բառով ասած՝ մեր ինքնիշխանությունը։ Ինչ մտել ենք ԵՏՄ-ի կազմի մեջ, բյուջեի դեֆիցիտն է մեծացել, ներդրումների քանակությունն է մեծացել, երկրից արտագաղթն է շատացել, տրանսֆերների բացակայությունը, որը նաև կախված է միջազգային գործոնից։

Ռուսաստանում ևս ճգնաժամ է, բայց հայ մարդը յոլա գնալու համար մեկնում է այդ նույն Ռուսաստանը։ Այսինքն՝ Արցախի հարցը Հայաստանի վիճակից է կախված։ Եթե Հայաստանը հզոր լինի, հզոր կլինի Արցախը։ Արցախի հարցը լուծելու համար մեր ձայնը բարձր կլինի։ Չնայած այս վատ իրավիճակին՝ ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև Արցախի հարցը լուծելու է արցախցին, ոչ թե ՀԱՊԿ-ի անդամները։ Արցախի հարցն արցախցին լուծել է արդեն։ Մադրիդյան սկզբունքներ, համանախագահներ, եռակողմ համաձայնագրեր. սրանք ես համարում եմ երկրորդական, առաջնահերթն արցախցու կամքն է, որը մենք արդեն արտահայտել են 26 տարի առաջ։ Դա մեր անկախությունն է, որին հաջորդեց Ադրբեջանի ագրեսիան, պատերազմ, որում մենք հաղթեցինք, պատերազմի ավարտից հետո էլ մենք ունեցանք որոշակի արդյունքներ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք սրանից հետո չենք կարող որպես ժողովուրդ ապրել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ ինչ-որ մեկի տիրապետության տակ։ Ադրբեջանն ընդհանրապես բացառվում է։ Ադրբեջանի նման բոլոր պետությունները, որոնք բռնապետական են, ոչնչանում են։ Մի օր Թուրքիան կվերանա, մի օր Ադրբեջանը կվերանա, շատերն արդեն վերացել են։ Որպես կայսրություն կվերանան։ Տեսեք՝ Սովետական միությունն իրականության մեջ կայսրություն էր, դրա համար էլ վերացավ, Ռուսաստանն էլ իր հերթին կայսրություն է, տասնյակ, հարյուրավոր ժողովուրդների ճնշած պահում է։ Մի օր էլ նրանք են անկախանալու։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար
Ամենադիտված