Ալեքսանյանն ու Ամոյանը եզրափակչում են
Սպորտ
Ռիգայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը եզրափակչի ուղեգիր նվաճեցին:
59 կգ քաշային Ռոման Ամոյանը կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթեց Ուկրաինացի ըմբիշին: Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ըմբիշը:
98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 6-2 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Եզրափակչում ուժերը կչափի Ռուսաստանցի մարզիկի հետ:
Նշենք, որ Միհրան Հարությունյանին ու Էդգար Խաչատրյանին հաղթած մարզիկները չհասան եզրափակիչ և մերոնք դուրս մնացին երրորդ տեղի համար պայքարից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու