«Ժողովուրդ». Պետք է տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին. ընդամենը մեկ տեսակի «զենք» է հարկավոր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտին, քանի որ տեխնիկայի ու տեղեկատվական պայքար էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն' Վիկտոր Մնացականյանի հետ' պարզելու' արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է ժամանակակից պատերազմին:
«Տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսևորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում և մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են և մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է»:
Ըստ Մնացականյանի՝ կիբերպատերազմը, ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններում և այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը:
«Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր' համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, և, իհարկե, հմուտ մասնագետ, ով է կհետևի գործընթացին»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից