Մենք լավագույնս կպատրաստվենք, որպեսզի ստիպված չլինենք ինչ-որ բանի համար զղջալ. Զիդանը «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպոների լիգայի եզրափակչում «Ատլետիկոյի» հետ կայանալիքը դիմակայությանը և նշել, որ իր թիմը լավագույնս պատրաստվելու է այդ խաղին:
««Ատլետիկոն» յուրահատուկ մրցակից է: Եզրափակչի ճանապարհին նա հաղթեց Եվրոպայի ուժեղագույն ակումներից երկուսին, այնպես որ մեզ բարդ խաղ է սպասվում:
Ինչպես միշտ «Ատլետիկոն» պաշտպանությունում հուսալի է լինելու, բայց չի կարելի ասել, որ նրանք միայն պաշտպանվելու են: Նրանք կարող են յուրաքանչյուրի համար խնդիրներ ստեղծել: Մենք դա հասկանում ենք և կփորձենք լավագույնս պատրաստվել, որպեսզի եզրափակչից հետո ստիպված չլինենք ինչ-որ բանի համար զղջալ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին «Սան Սիրո» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու