Կամարիսի բնակիչները սիրով ու համախմբված պատրաստվում են հանդիպմանը (տեսանյութ) Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին 

Ռուսական հեգեմոնիայի ավարտը՝ Անդրկովկասում

Վերլուծական

Մինչ հայ-ռուսական հարաբերությունները դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսում են թևակոխել մարման փուլ, ու Հայաստանում շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր ավելի հաճախ են հարցականի տակ առնում այդ հարաբերությունների իսկությունն ու բարեկամական բնույթը, Արևմուտքը շարունակում է իրեն հատուկ ճկուն կեցվածքով ու անպարտելի դիվանագիտության շնորհիվ ամրապնդել սեփական դիրքերը Հայաստանում: Պարզվում է՝ ի հակադրություն ռուսական «Գրիբոյեդով» ակումբի, որի ստեղծման նպատակն ու իմաստը, անկեղծ ասած, այդպես էլ մինչև վերջ անհասկանալի մնաց, Արևմուտքը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ, ձեռնամուխ է եղել «Եվրոպական ակումբի» հիմնադրմանը, որում առաջին քննարկումը կայացել է մայիսի 3-ին:

Տեղեկատվության կարգով նշենք, որ որպես ակումբի գործունեության հիմնական նպատակ հայտարարված է հայկական և եվրոպական համալսարանների և հետազոտական կենտրոնների փորձագետների համախմբումը՝ ԵՄ քաղաքականության վերաբերյալ քննարկումներն անցկացնելու նպատակով:

Համաձայնե՛ք՝ քչերը կարող էին ենթադրել, որ քառօրյա պատերազմը, ըստ էության, կարող էր հանդիսանալ այն սահմանագիծը, որից այն կողմ պետք է Հայաստանում ու, հետևաբար՝ ողջ տարածաշրջանում, սկիզբ առնեին այնպիսի գործընթացներ, որոնք լրջագույն հարվածի տակ պետք է դնեին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում. Արևմուտքը առիթը բաց չի թողնում՝ ներկայումս Հայաստանում՝ Կովկասում Ռուսաստանի վերջին հենակետում, հակառուսական տրամադրությունների հետևանքով առաջացած պարարտ հողի վրա կառուցելու մեր երկրի հետ նոր հարաբերություններ՝ առավել խորն ու համապարփակ, ինչը, ըստ տրամաբանության, պետք է որ անհանգստացնող փաստ լիներ Մոսկվայի համար. համապատասխան արձագանքները, սակայն, կարծես ուշանում են, իսկ արևմտյան «փափուկ ուժը» շարունակում է իր հաղթարշավը աշխարհով մեկ:

Վստահաբար կարելի է պնդել, որ դիցուք Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հիմնավորապես կապված է այդ երկրի կողմից վարվող սխալ, լղոզված ու ագահ քաղաքականության հետ. ցանկանալով նստել միանգամից երկու աթոռի վրա՝ Կրեմլը մոռացել է կյանքով ապացուցված մի ճշմարտություն. «փորձված թանն անփորձ մածունից լավ է»: Իսկ այն, որ ներկայիս Ադրբեջանը ոչ միայն անփորձ մածուն է, այլև՝ թունավոր, Մոսկվայում կարծես չեն ուզում գիտակցել, քանի որ այնտեղ, ըստ էության, հույս ունեն, որ կարող են հայկական կողմին մանրադրամ դարձնելով՝ շահել Ալիևի սիրտն ու Բաքվին ներքաշել ԵՏՄ, որի գոյությունից, ինչպես սթափ տնտեսագիտական հաշվարկներն են փաստում, օգտվում է բացառապես Ռուսաստանը: Բայց Մոսկվայի ստրատեգները, դյութված սեփական չեղած փառքի ստվերով, հաշվի չեն առել մեկ կարևորագույն փաստ՝ Ադրբեջանը վաղուց գտնվում է Լոնդոնի վերահսկողության տակ, իսկ ալիևյան կլանն էլ սնվում ու գոյատևում է բացառապես արևմտյան բանկիրների թողտվությամբ ու նրանց կողմից սահմանված չափաբաժնով: Ի՞նչ է, մի՞թե Կրեմլը հույս ունի, որ Մեծ Բրիտանիան ու նրա թիկունքում կանգնած Վաշինգտոնը թույլ կտան, որ Ադրբեջանը դառնա ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտի մի կարևորագույն մասնիկը. Արևմուտքն ավելի շուտ գահընկեց կանի Ալիևին, քան ռուսները կհասցնեն աչք թարթել (պանամական փաստաթղթերի հետ կապված սկանդալն ընդամենը մեծ բուրգի ծայրամասն է):

Փաստ է՝ «սուրբ տեղը երբեք թափուր չի մնում», ու եթե Ռուսաստանը չսթափվի ու Հայաստանի նկատմամբ վարվող անհասկանալի քաղաքականությունն արմատապես չվերանայի ու գործով չապացուցի, որ բարեկամ է մեզ, այստեղ ի հայտ եկած հակառուսական տրամադրություններն օգտագործելով՝ Արևմուտքը փոքր, բայց հաստատուն քայլերով սկսելու է նվաճել Երևանը՝ դուրս մղելով այստեղից ռուսներին ու մեկընդմիշտ կտրելով Անդրկովկասը Ռուսաստանից. Ալիևը կատարյալ գործիք է՝ նպատակակետին հասնելու համար…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կամարիսի բնակիչները սիրով ու համախմբված պատրաստվում են հանդիպմանը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Ամենադիտված