Ցանկանում եմ` Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդին» կրկին բարձունքի հասցնի. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հնարավոր տարբերակի մասին և նշել, որ դա լավ որոշում է:
«Կարծում եմ, որ սա լավ քայլ է, եթե «Յունայթեդում» դա են ցանկացել, ուրեմն լավ է: Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կվերադառնա իր նախկին մակարդակին, չէ՞ որ սա տպավորիչ ակումբ է: Ինձ համար ցավալի է նման «Յունայթեդ» տեսնելը, այս ակումբն իմ սրտում յուրահատուկ տեղ ունի: Ցանկանում եմ՝ Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդին» կրկին բարձունքի հասցնի:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պորտոիգալացի մասնագետը մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի առաջիկա օրերի ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու