Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուները 3,6 մլն դոլարով վաճառվել են աճուրդում
Գիտություն և Մշակույթ
Christie's-ի աճուրդում գրեթե 3,6 միլիոն դոլարով վաճառվել են Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուների՝ բացառիկ առաջին հրատարակությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է աճուրդային տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան օրվա 400-րդ տարելիցի առթիվ: Երկերի առաջին և ամենահազվագյուտ ժողովածուն թվագրված է 1623 թվականով և ներառում է 36 պիես, դրանցից 18-ը նախկինում չեն հրատարակվել:
Նախապես հրատարակությունը գնահատել էին 1,1-1,7 միլիոն դոլար, իսկ այն վաճառվել է 2,7 միլիոն դոլարով: Մյուս երեք ֆոլիանտները լույս են տեսել 1632, 1664 և 1685 թվականներին: Դրանք աճուրդով վաճառվել են համապատասխանաբար 281,6 հազար, 524,9 հազար և 68,8 հազար դոլարով:
Ինչպես գրել է The Daily Mail թերթը, բոլոր լոտերն էլ գնել է ամերիկացի մի հավաքորդ, որի անունը չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)