Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ. Եվրոպայի առաջնություն
Սպորտ
Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երիտասարդները մարմնամարզիկները:
Հայաստանը պատանիների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին:
Օղաների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել մասնակցել եզրափակչին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում է միայն Արթուր Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու