Խոշոր ահաբեկչություն՝ Ստամբուլի օդանավակայանում. կա 36 զոհ և 147 վիրավոր
Աշխարհ
Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչական խոշոր գործողություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Ներկայիս տվյալներով՝ կա 36 զոհ և 147 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Արգելափակվել է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը:
Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում