Ահաբեկչությունից հետո Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Ստամբուլի հետ
Աշխարհ
Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Ստամբուլի հետ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն:
Նա նշել է, որ ավիահաղորդակցությունը կդադարեցվի այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չի լինի անվտանգությունը:
«Աթաթուրքի անվան օդանավակայանում երեք երեկոյան տեղի ունեցած պայթյունների հետ կապված, բոլոր չվերթները Իրանից կասեցվել են այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չի լինի անվտանգությունը»,- մեջբերում է Ջաֆարզադեի խոսքերը Regnum գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 3 պայթյուն է տեղի ունեցել Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով մահացել է 36 մարդ, ևս 147-ը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում