Օբաման բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում նշել է Անկարայի ջանքերը Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը՝ փոխանցում է lenta.ru-ն:
«Նախագահը բարձր է գնահատել նախագահ Էրդողանի և նրա կառավարության գործողությունները Իսրայելի հետ համաձայնության հասնելու հարցում հարաբերությունների նորմալացման ուղղությամբ և Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Օբաման նաև Էրդողանին ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ՝ դա գնահատելով որպես համաշխարհային հանրության դեմ ագրեսիա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում