Քաբուլում առնվազն 27 ոստիկան է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով. Reuters
Աշխարհ
Աֆղանստանի իշխանությունները հաստատել են հարձակման հետեւանքով 27 նորակոչիկների զոհվելը, հարձակում, որը Քաբուլի արվարձանում կատարվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, շուրջ 40 մարդ վերքեր են ստացել:
Ավելի վաղ BBC հեռուստաալիքը հայտնել էր, որ ահաբեկչական գրոհի հետեւանքով Քաբուլում զոհվել են շուրջ 40 իրավապահներ:
Աֆղանական TOLOnews հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտը հունիսի 30-ին հարձակում Է գործել ավտոբուսի վրա, որը զինծառայողների էր փոխադրում: Վարկածներից մեկի համաձայն՝ մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել Քաբուլ-Ղանդահար մայրուղում, երբ նրա կողքով անցնում էր նորակոչիկների փոխադրող ավտոբուսը: Նաեւ տեղեկություններ են ստացվում, որ գործի է դրվել երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք տեղադրված էին ոստիկանության ավտոշարասյան ճանապարհին:
Հանրապետությունում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում