Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով Թուրքիայի հետ զբոսաշրջային կապերի վերականգնմանը. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամբողջ ծավալով Թուրքիայի հետ զբոսաշրջային կապերի վերականգնմանը, հայտնում է ntv.ru-ն:
«Մենք մեր հերթին թուրքական իշխանություններից սպասում ենք զբոսաշրջային նպատակներով Թուրքիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համար բոլոր սպառիչ միջոցների ընդունում:
Զբոսաշրջային օպերատորներն ու ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է պատասխանատու ձևով մոտենան Թուրքիա իրենց այցերի պլանավորմանը՝ օբյեկտիվորեն հաշվի առնելով այդ երկրում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի ռիսկը»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում