Արևմուտքը գաղտնի բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների հետ. Ասադ
Աշխարհ
Արևմտյան կառավարությունները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավստրալական SBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Նրանք հարձակվում են մեզ վրա քաղաքականապես, իսկ այնուհետև պաշտոնյաներ ուղարկում՝ մեզ հետ գաղտնի պայմանավորվելու համար, հատկապես անվտանգությանն առնչվող հարցերում»,- հայտարարել է նա ՝ հավելելով, որ ավստրալական կառավարությունը բացառություն չէ:
Ասադը ընդգծել է, որ արևմտյան պետություններն ունեն երկակի ստանդարտներ. Նրանք հրապարակայնորեն քննադատոմ են իր կառավարությանը, սակայն շարունակում իրենց հետ դռնփակ կապ պահել։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող