Լավրովը կժամանի Բաքու. Մամեդյարով
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է Trend-ը:
Ընդգծվում է, որ Մամեդյարովն այդ հայտարարությունն արել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Նրա այցից կախված կլինի, թե արդյոք տեղի կունենա՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հերթական հանդիպում, թե՞ ոչ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում