Մտադիր ենք մոտ ժամանակներս վերականգնել Թուրքիայի հետ երկկողմ համագործակցությունը. Պուտին
Աշխարհ
Թուրքիան խոցած ռմբակոծիչի համար ներողություն է խնդրել Ռուսաստանից, և մոտ ժամանակներս միջոցներ կձեռնարկվեն երկրների միջև երկկողմ համագործակցության վերականգնման համար: Այս մասին Ռուսաստանի դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Երեկ, ինչպես գիտեք, զրուցել եմ այդ երկրի նախագահի հետ: Անգամ հայտնի է, որ Անկարան ներողություն է խնդրել ռուսական ռմբակոծիչը խոցելու համար: Հաշվի առնելով դա՝ մտադիր ենք մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցության վերականգնման ուղղությամբ»,- նշել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում