ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է ԻԼԻՊ-ի 200 ավտոմեքենա
Աշխարհ
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարասյանը իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքի մոտ, հաղորդում է Reuters-ը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 ավտոմեքենա։ Այդպիսով` օգնություն է ցուցաբերվել իրաքցի զինվորականներին զավթման փորձերից այդ տարածքները պահելու գործում։
Կոալիցիայի երկու օդաչու հունիսի 29-ի գիշերը նկատել են երկու երկար շարասյու, որոնք դուրս էին գալիս Ֆալուջայից, և հարվածներ են հասցրել դրանց։
Էռնեստի խոսքով՝ ոչնչացվել են ավելի քան 150 մեքենա մի շարասյան մեջ և ևս ավելի քան 50-ը՝ երկրորդում։
Ավելի վաղ իրաքցի ավագ զինվորական հրամանատարը հայտարարել էր, որ Էլ-Ֆալուջայում անցկացված մեկամսյա գործողության ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» մոտ 2500 գրոհային։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում