«Իլ-76» ինքնաթիռն անհետացել է Իրկուտսկի մարզում
Աշխարհ
«Իլ-76» ինքնաթիռը, որը ստուգողական թռիչք էր իրականացնում Իրկուտսկի մարզի անտառային հրդեհների տարածքում, կապի դուրս չի եկել փրկարարների հետ: Այդ մասին հայտնել է Բուրյատիայի արտակարգ ծառայությունների աղբյուրը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայի ժամանակով ժ 6.30-ին ինքնաթիռը պետք է կապի դուրս գար, սակայն դա տեղի չի ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ «Իլ-76»-ն անհետացել է ուժեղ ծխի գոտում: Ինքնաթիռում եղել է 10 մարդ:
ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ որոնման գոտին ընդլայնվելու է: Իրկուտսկի մարզ են ուղևորվել Մոսկվայի և Կրասնոյարսկի փրկարարները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում