Պատանդառություն՝ Դաքքայում
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը համացանցում տարածել է պատանդների լուսանկարը, որոնք, ըստ խմբավորման, սպանվել են Բանգլադեշի մայրաքաղաքում գտնվող սրճարաններից մեկում զինված անձանց կողմից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԻՊ-ը ստանձնել է պատանդառության պատասխանատվությունը և հայտնել է, որ արդեն 24 մարդ սպանվել է: Սակայն պատանդների մի մասը դեռ ողջ է և շարունակում է մնալ նրանց մոտ: Այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Երկու պատանդների հաջողվել է ինքնուրույն փախուստի դիմել, նրանք հրազենային վնասվածքներ ունեն, սակայն ծայրահեղ ծանր վիճակում չեն:
Հատկապես քանի մարդ է շարունակում մնալ սրճարանում՝ դեռ անհայտ է: Ոստիկանությունը և ականատեսները հայտնել են, որ նրանք, հնարավոր է, 20-ն են: Ավելի ուշ հայտնվել են վկայություններ, որ պատանդները կարող են 35-ից ավելի լինել:
Նրանց թվում բազմաթիվ արտասահմանցիներ կան: Բանգլադեշում Իտալիայի դեսպանությունը հաստատել է, որ սրճարանում կա Իտալիայի 7 քաղաքացի: Այնտեղ կարող են լինել նաև Ճապոնիայի և Հնդկաստանի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանգլադեշի իրավապահ մարմինների միավորված ուժերը սկսել են մայրաքաղաք Դաքքայի սրճարաններից մեկում պահվող պատանդների ազատ արձակման օպերացիան։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող