ԱՄՆ-ում օդանավ է վթարի ենթարկվել
Աշխարհ
Թեթևաշարժիչ օդանավը, որում չորս ուղևոր կար, վթարի է ենթարկվել Քալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելեսից հյուսիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը կատարվել է հուլիսի 3-ին, քաղաքից 120 կմ հեռավորության վրա, Brian Ranch օդանավակայանի մոտ:
Օդանավը կպել է ծառին ու ընկել, որից հետո այրվել է: FAA-ի ներկայացուցիչ Իան Գրեգորը հայտնել է, որ օդաչուին ու ուղևորներին հաջողվել է դուրս գալ օդանավից՝ առանց լուրջ վնասվածքներ ստանալու:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում