Ռուսաստանն ու Թուրքիան պետք է աշխուժացնեն տեղեկատվության փոխանակումը. Պեսկով
Աշխարհ
Ստամբուլի ահաբեկչությունն ապացուցում է նմանատիպ սպառնալիքների մասին մյուս երկրների հետ տեղեկատվական արձագանքի կարևորությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեսեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանն ու Թուրքիան պետք է աշխուժացնեն ու վերագործարկեն տեղեկատվության փոխանակման խողովակները՝ ահաբեկչությունները կանխելու համար: Ինչպես գիտեք, վերջին շրջանում չեն գործել Թուրքիայի հետ տեղեկատվության փոխանակման խողովակները:
Ներկայումս պետք է աշխուժացնել, վերագործարկել դրանք, սակայն դա ավելորդ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է տեղեկատվության փոխանակման նման խողովակներն աշխատանքային վիճակում պահպանելը»,- նշել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում