Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կդառնան նախկինը. Բինալի Յըլդըրըմ
Աշխարհ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կդառնան նախկինը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Չանքայա» նստավայրում ընթացող կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
«Ռուսաստանցի զբոսաշրջիկներն արդեն իսկ սկսել են այցելել Թուրքիա: Երկու երկրի միջև հարաբերությունների վատթարացումն ու Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները խստորեն ազդել են Թուրքիայի զբոսաշրջային սեկտորի վրա:
Մենք վերադառնում ենք Ռուսաստանի հետ հին օրերին, կարգավորում ենք Իսրայելի հետ հարաբերությունները: ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացում թևակոխել ենք նոր ժամանակաշրջան, Սիրիայում այլևս չի կարող շարունակվել այս իրավիճակը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում