Օբաման վճռականորեն պաշտպանել է Քլինթոնի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Հյուսիսային Կարոլինայի նահանգում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հավաքվածնեին կոչ Է արել նախագահական ընտրություններում քվեարկելու Հիլարի Քլինթոնի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին:
«Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ հավատում եմ Հիլարի Քլինթոնին»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «պատրաստ է նրան փոխանցելու էստաֆետը»: «Եվ ես գիտեմ, որ Քլինթոնը պատրաստ է ընդունելու այն»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի խոսքով՝ «տակավին երբեք տղամարդ կամ կին չեն եղել, որոնք ավելի պատրաստված լիենին, որպեսզի զբաղեցներին այդ նախագահական առանձնասենյակը»: Օբաման եւ Քլինթոնը միասին Հյուսիսային Կարոլինա Էին ժամանել նախագահական ինքնաթիռով, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում