Տղամարդը փորձել է հրդեհել Google-ի շտաբ-բնակարանը
Աշխարհ
Կալիֆորնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է հրդեհել Մաունթին Վյու քաղաքում գտնվող Google ընկերության շտաբ-բնակարանը և կրակել է շենքի պատուհանների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ամերիկյան The Verge-ը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Կալիֆորնիայի 30-ամյա բնակիչ Ռաուլ Դիասը մայիսի 19-ի գիշերը պայթուցիկ նյութով շիշ է նետել մեքենաներից մեկի վրա, որն օգտագործվել է քարտեզներ կազմելու համար և կայանված է եղել ընկերության շտաբ-բնակարանի կայանատեղիում: Դեպքի վայրում հրդեհ է սկսվել, սակայն ավտոմեքենան նվազագույն վնաս է ստացել:
Հունիսի 4-ին տղամարդը կեսգիշերին մոտ կրակել է պատուհանների վրա: Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Հունիսի 10-ին Դիասը բենզին է լցրել և հրդեհել Google-ի մեկ այլ մեքենա:
Տղամարդը ձերբակալվել է հունիսի 30-ին:
Ոստիկանությունը նրա մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերել: Իրավապահներին նա հայտնել է, որ տվյալ քայլերն արել է, քանի որ համարում է, որ ընկերությունը հետևում է իրեն, և դա նրան բարկացրել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում