Ասիայի սակարաններում ֆունտի արժեն իջել է վերջին 30 տարվա ընթացքում մինչեւ նվազագույնը
Աշխարհ
Ֆունտ ստեռլինգի արժեքն իջել է վերջին 31 տարվա ընթացքում մինչեւ նվազագույն նշագիծը՝ հուլիսի 6-ին Ասիայի սակարաններում սակարկությունները բացվելուց հետո:
Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման առնչությամբ շարունակվող անհանգստությունների ֆոնին ֆունտի արժեքն իջել է մինչեւ 1,2961 դոլարի մակարդակ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի կառավարությունների 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ, քանի որ ներդրողներն սկսել են գնել պարտատոմսերը՝ դրանք «անվտանգ» համարելով Եվրոպայի անկայունության ֆոնին:
Մեծ պահանջարկը պարտատոմսերի գները մղում է վեր, մինչդեռ դրանց եկամտաբերությունը դրա պատճառով նվազում է, հաղորդել է BBC-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում