Փախուստի դիմած զինակիցներին գրոհայինները ողջ-ողջ գցել են եռացող ջրի մեջ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մահապատժի են ենթարկել խմբավորման անդամներին, ովքեր դասալքել են Իրաքում մարտական գործողությունների ժամանակ։ Էլ-Ֆալուջա քաղաքի մարտի դաշտից փախուստի դիմած 7 զինակիցներին նրանք գցել են եռացող ջրի մեջ։ Այս մասին հայտնում է Fox հեռուստաընկերությունը՝ հղում անելով ականատեսներին։
Հաղորդվում է, որ մինչ եռացող կաթսան նրանց նետելը, գրոհայինները կապել են զինակիցների ձեռքերն ու ոտքերը։
Fox-ը նաև նշում է, որ ԻՊ-ի հրամանատարները գնդակահարել են 19 ենթակայի, ովքեր հրաժարվել են քաղաքի կենտրոնում մարտից։
Իրաքյան բանակն ազատագրել է Էլ-Ֆալուջան հունիսի վերջին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում