Էրդողանը Վարշավայում դռնփակ հանդիպում է ունեցել Պորոշենկոյի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հայտնում է Anadolu-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Ընդգծվում է, որ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում, այն տևել է մոտ մեկ ժամ:
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Օրեր առաջ Պորոշենկոն հայտարարել էր, թե Էրդողանը ներողություն չի խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում