Ռուսաստանը գործընկեր է, այլ ոչ թե` սպառնալիք. Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիան Ռուսաստանին համարում է իր գործընկերը, այլ ոչ թե սպառնալիք, երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Այդ մասին գրում է Le Monde-ը:
«ՆԱՏՕ-ն ինչ-որ լիազորություններ չունի, որ ասի, թե ինչպիսին պետք է լինեն Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի համար Ռուսաստանը թշնամի և սպառնալիք չէ»,- ասել է Օլանդը:
«Ռուսաստանը գործընկեր է, որը, կարող է երբեմն, ուժ օգտագործել: Մենք դա տեսել ենք Ուկրաինայում`Ղրիմի բռնակցման ժամանակ և, որը մենք դատապարտել ենք »,- հավելել է Օլանդը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում