Քենիայում գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Աշխարհ
Իսլամիստական «Աշ շաբաբ» խմբավորման ավելի քան 100 անդամ Քենիայում հարձակում են գործել և թալանել են ոստիկանական բաժանմունքներից մեկը: Գրոհայինները մեկ ոստիկանի վիրավորել են և իրենց հետ տարել են զենք-զինամթերք: Հարձակումը տեղի է ունեցել Սոմալիի հետ սահմանակից Վաջիր մարզում: Հաղորդվում է, որ ոստիկանական բաժանմունքից գողացվել է ավելի քան 10 հազար փամփուշտ, AK 47 13 ինքնաձիգ, ոստիկանական համազգեստ:
«Ոստիկանները կոշտ դիմադրություն են ցույց տվել' չնայած այն հանգամանքին, որ «Աշ շաբաբ»-ի գրոհայինների թիվը գերազանցել է 100-ը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Բոիննետան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում