Եգիպտոսի ԱԳ նախարարը ժամանել է Իսրայել` խաղաղության բանակցություններ վարելու
Աշխարհ
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել' փորձելով վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն' սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին 10 տարվա ընթացքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն' երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, կոչ է արել պաղեստինցիներին վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանին:
Աղբյուրը նշում է, որ հունիսին Շուքրին Ռամալլայում հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում