Պայթյուն՝ Իրաքի մայրաքաղաքում. կա 9 զոհ
Աշխարհ
Առնվազն 9 մարդ է զոհվել Բաղդադի հյուսիսում հզոր պայթյունի հետևանքով:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պատճառով, հաղորդում է As Sumaria հեռուստաալիքը:
Նաև միջադեպի հետևանքով մոտ 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական մթերային շուկայում: Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել:
Տեղեկատվությունը ճշտվում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում