Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը միանում են «ռազմագերիների» պայքարին
Իրավունք
Հուլիսի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքում հրաձգության արդյունքում հրազենային վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի բժշկական վերահսկողությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ գիշերվանից իրականացնում են Էրեբունի ԲԿ-ից հրավիրված մասնագետները:
Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրանց փաստաբան Հայարփի Սարգսյանը: Փաստաբանը, մասնավորապես, ասաց հետևյալը.
«Այսօր եմ այցելել Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին: Երեկ գիշերվանից Էրեբունի ԲԿ-ից անձնակազմ է ժամանել, որը և հիմա իրականացնում է բուժվերահսկման պրոցեսը: Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծանր»:
Հայարփի Սարգսյանը հավելեց նաև, որ իր պաշտպանյալների բարոյահոգեբանական վիճակի վրա ոչ մի կերպ չի ազդել «Սասնա ծռերի» հանձնվելը: Նրանք նույնպես շարունակելու են իրենց պայքարը ռազմագերու կարգավիճակում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին