Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար
Իրավունք
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում ներքաշելու վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին