«Կալանավորումները խայտառակություն և ուղղորդված մոտեցում են»
Իրավունք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ դատարանը «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանավորումը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը խոսելով նման որոշման մասին՝ կարծիք հայտնեց, որ սա ուղղորդված մոտեցում է և այդ մարդկանցից անձնական վրեժ լուծելու միջոց:
Դա խայտառակություն է: Մենք տեսել ենք բավականին լուրջ հանցագործությունների համար ազատված մարդիկ, ովքեր վայելում են պետական բարձր պաշտոններ և մեծ հովանավորչություն, իսկ այս դեպքում չունենալով որևէ հիմք, կալանավորել են մեր ընկերներին»,- ասաց նա:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս հարցում պետք է բավականին լուրջ կոնսոլիդացիա լինի քաղաքացիական հասարակության և կուսակցությունների միջև:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին