Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սեֆիլյանի նամակին

Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակին: Փաշինյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի օգոստոսի 6-ի նամակից հետո հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

1. Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ունեցած ելույթում առաջ քաշեցի հետեւյալ տրամաբանությունը. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու պատկերացում կա առաջադրված. «Սասնա ծռերն» ասում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Սերժ Սարգսյանն ասում է, որ «Սասնա ծռերը» պետք է վայր դնեն զենքերը:

2. Քանի որ ճգնաժամը Հայաստանի համար լրջագույն վտանգներ էր պարունակում, առաջարկեցինք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում արտահայտի «Սասնա ծռերի» եւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակների կապակցությամբ:

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրեց «Սասնա ծռերի» առաջ քաշած տարբերակը: Ասացինք նաեւ, որ մեզ պատասխանատու ենք համարում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից քաղաքացիները հրապարակում իրենց կամքն անարգել արտահայտելու հնարավորություն ունենան՝ Երեւանում եւ մարզերում: Սրա համար հարկավոր է, որ հավաքներն անցնեն առանց պրովոկացիաների, բախումների, որպեսզի հրապարակ գալու հետ կապված մարդկանց հնարավոր մտավախությունները հասնեն նվազագույնի:

4. Այս քաղաքական օրակարգը եւ անելիքը ձեւակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը:

Այս պնդման հիմնավորումների համար՝

- (տես՝ Վարուժան Ավետիսյանի հուլիսի 24-ի ասուլիսը, որտեղ նա խոսում է խորհրդապահական կարգով քննարկվող մի տարբերակի մասին, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ նրա լիազորությունները կրճատվում են. հղում՝ 10 րոպե 40 վայրկյանից),

- (տես՝ Ալեք Ենիգոմշյանի հուլիսի 25-ի հարցազրույցը Lragir.am-ի հետ, որտեղ նա ասում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքը խեղաթյուրում է իրականությունը եւ Ժիրայր Սեֆիլյանն ուղղակիորեն չի ասել, որ ինքն այսուհետեւ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. հղում՝ 45-րդ վայրկյանից. այս հղումը կարեւոր է, քանի որ Ենիգոմշյանն ընդունում է, որ Ժիրայր Սեֆիլյանն առնվազն անուղղակիորեն նման բան ասել է):

- (տես Ժիրայր Սեֆիլյանի հուլիսի 31-ի եւ օգոստոսի 6-ի նամակները, որոնցից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցել է «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելու վերաբերյալ՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի. այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, բայց «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերը: Հղումներ՝ http://armtimes.com/hy/read/91079,  http://armtimes.com/hy/read/90682)

5. Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած եւ մեր կողմից քաղաքականապես ձեւակերպված տարբերակից, եւ ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (hիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ):

6. Նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ, այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը եւ անխուսափելի դարձրեց շարժման թուլացումը:

7. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը որպես ոչ առաջնային կետ հայտնվեց Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նամակներում, բայց այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի տղաներն արդեն իսկ վայր էին դրել զենքերը, եւ գտնվում էին բանտում, այսինքն՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակն ինչ-որ հանգուցալուծում էր ստացել եւ ուրեմն՝ Սերժ Սարգսյանի հրաժարական չէր կարող լինել ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամների դուրս գալու, կամ զենքերը վայր դնելու նախապայման: Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի այս պահանջն իր քաղաքական իրագործելիությամբ ոչնչով չէր տարբերվում, ասենք 2015 թվականի դեկտեմբերին, կամ 2015 թվականի ապրիլին առաջադրված պահանջներից:

8. Չեմ կարող կասկած հայտնել Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տղաների մղումների ազնիվ լինելու վրա, բայց վերը հիշատակված կետերում արվել են քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա: Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որեւէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը եւ «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին:

Հ.Գ. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ քաղաքական հալածյալներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված