Հովիկ Աբրահամյանը Լևոն Երանոսյանին արձակուրդ է ուղարկել
Հասարակություն
Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին վարչապետի որոշումով տրամադրվել է 28-օրյա արձակուրդ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը՝ 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-30-ին Սարի թաղի եւ Խորենացի փողոցներում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների հետ կապված ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննության արդյունքում կասեցվել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանի՝ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբոր լիազորությունները։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)