Էջմիածնում հոսանքահարվել է քաղաքացի
Հասարակություն
Օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 3 շենքի մոտակա թիվ 101 էլ. ենթակայանի հետնամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.07-ին: Այրվել է 50 ք.մ խոտածածկույթ, մոշի թփուտներ, դեկորատիվ ծառ և 30 գ.մ էլ. մալուխ:
Հրշեջ-փրկարարները նկատել են էլ. ենթակայանի մոտակա ավտոտնակի տանիքին ընկած Ա. Մ.-ին (ծնվ.1960թ.), ով նախնական տվյալներով հոսանքահարվել է. հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Մ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)